Հանձնաժողովի անդամների այցը
„Wizyta członków Komisji”.
Նոյեմբերի 6-ին Կրակովի «Հայ մշակութային ընկերության» կենտրոնակայանում հյուրընկալեցինք Լեհաստանի տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, որոնք ընդգրկված են Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարարության համակարգում գործող՝ Կառավարության և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի կազմում։ Հյուրերի թվում էին նաև Լեհաստանի Սեյմի մարշալի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Ռիշարդ Գալլան և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների հարցերով մշտական հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Դորոտա Զելինսկա-Կոզարուվը։
«Հայ մշակութային ընկերության» նախագահ Քրիստինա Երեմյանը, պրոֆեսորներ Անտոնի Ամիրովիչը և Անջեյ Ա. Ժեմբան հյուրերին ներկայացրին ընկերության պատմությունն ու գործունեությունը։ Նրանք հատկապես ընդգծեցին, որ ընկերության կարևոր առաքելություններից մեկը Կրակովում և ամբողջ Լեհաստանում հայկական համայնքի տարբեր շրջանակների համախմբումն ու փոխադարձ կապերի ամրապնդումն է։ Նշվեց նաև, որ այդ առաքելության իրականացման գործում ընկերությանն աջակցում են Հայաստանի և հայ ժողովրդի լեհ բարեկամները։
Մինչ մեր կենտրոնակայան այցելելը Համատեղ հանձնաժողովի՝ ազգային և էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող անդամները արտագնա նիստ էին անցկացրել Մալոպոլսկայի վոյևոդայի վարչությունում, որի ընթացքում ծանոթացել էին տարածաշրջանի ազգային և էթնիկ փոքրամասնություններին առնչվող հարցերի առանձնահատկություններին։ Այդ նիստին «Հայ մշակութային ընկերության» անունից մասնակցում էին վարչության նախագահ Քրիստինա Երեմյանը և Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Վիգեն Երեմյանը։
6 listopada w OTK przy ul. Studenckiej 2 gościliśmy przedstawicieli różnych mniejszości narodowych Polski, którzy wchodzą w skład komisji rządowo-mniejszościowej przy Ministerstwie Spraw Wewnętrznych i Administracji. Obecny był także doradca marszałka sejmu do spraw mniejszości, p. Ryszard Galla, oraz p. Dorota Zielińska-Kozarów, która pełni funkcję kierownika sekretariatu Stałej Komisji
Mniejszości Narodowych i Etnicznych. Prezes Kristina Yeremyan i profesorowie Antoni Amirowicz i Andrzej A. Zięba przedstawili gościom historię i działalność OTK, podkreślając, że stara się ono integrować różne środowiska mniejszości ormiańskiej w Krakowie i w całej Polsce, i jest w tej misji wspomagane przez polskich przyjaciół Armenii.
Przed wizytą w naszej siedzibie tak zwana strona mniejszościowa Komisji obradowała na wyjeździe w Urzędzie Wojewody Małopolskiego, zapoznając się ze specyfiką spraw narodowościowych i etnicznych na obszarze Małopolski. W tych obradach uczestniczyli z ramienia OTK: prezes Zarządu Kristina Yeremyan i przewodniczący Komisji Rewizyjnej Vigen Yeremyan.
Podziel się



