Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կրակովում

Հայ Մշակութային Ընկերությունը
և
Հայր Սուրբ Թադեուշ Իսակովիչ-Զալեսկին
լեհահայ համայնքի հետ միասին հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին ՝
2016 թ. ապրիլի 24-ին

ժամը՝ 16։00
Հարավային Լեհաստանի Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան Լեհահայոց թեմի ժողովրդապետ քահանա Թադեուշ Իսակովիչ-Զալեսկին սուրբ պատարագ կմատուցի Սբ. Միկոլայ եկեղեցում (փող. Մ. Կոպերնիկոսի 9, ք. Կրակով)

ժամը՝ 17։00
Լեհահայ համայնքը կհավաքվի Կրակովի հայկական խաչքարի մոտ, որը գտնվում է
Սբ. Միկոլայ եկեղեցու բակում (փող. Մ. Կոպերնիկոսի 9, ք. Կրակով)

Կրակովի Երաժշտական ակադեմիայի Կամերային դահլիճ

Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված դասական երաժշտության համերգ Կրակովում

Լեհաստանում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան

Ն.Գ. Էդգար Ղազարյանը

և

Հայ մշակութային ընկերությունը

հրավիրում են մասնակցելու Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված դասական երաժշտության համերգին, որը կկայանա

2016 թ. ապրիլի 23-ին, ժամը՝ 18։30-ին

Կրակովի Երաժշտական ակադեմիայի Կամերային դահլիճում

(հասցեն՝ Սբ. Տոմաշի 43)

ԿՎԱՐՏԵՏ ԷԳԻՆԵ

 

1-ին ջութակ՝ Հեղինե Մկրտչյան

2-րդ ջութակ՝ Հաննա Խժեշչիյանեկ

Ալտ՝ Բարբարա Կրավչիկ

Թավջութակ՝ Պիոտր Լիշչակ

 

Ծրագրում՝

1.     Կոմիտաս «Շողեր ջան», «Գարուն ա», «Էջմիածնի խաղիկ»

2.    Արամ Խաչատրյան «Սուսերով պար»

3.    Առնո Բաբաջանյան «Vocalise»

 

Մենակատարներ՝

Քրիստինե Հարությունյան, ջութակ

Միլենա Անտոնևիչ, դաշնամուր

Ծրագրում՝

Կոմիտաս «Կռունկ»

Կոմիտաս «Ծիրանի ծառ»

Էդվարդ Բաղդասարյան «Նոկտյուրն»

Արամ Խաչատրյան «Նոկտյուրն»

Հայ մշակութային ընկերության հայտարարությունը կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ

Հայ մշակութային ընկերությունն իր խորը մտահոգությունն է հայտնում՝ կապված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին վերսկսված զինված գործողությունների հետ, ինչը հանդիսանում է 1994 թվականի զինադադարի կոպիտ խախտում:

Ադրբեջանի նախաձեռնած և իրականացրած ռազմական գործողությունների,
այդ թվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ դիրքերի և բնակչության հրետակոծության հետևանքով բազմաթիվ զոհեր են գրանցվել, նաև՝ երեխաներ և տարեցներ։
Նման գործողությունները միանգամայն անընդունելի են։

Ադրբեջանի ներկայիս իշխանությունների վարած հակահայ և հակաքրիստոնեական քաղաքականությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը՝ ներառյալ ազգերի ինքնորոշման սկզբունքը, և էական վտանգ է ներկայացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ գործող խաղաղության կարգավորման գործընթացի համար։

Հայ մշակութային ընկերության համոզմունքով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ՝ հարգելով միջազգային իրավունքի հիմունքները։

Կոչ ենք անում Լեհաստանի Հանրապետության իշխանություններին, որպեսզի,
հաշվի առնելով լեհական պատմական փորձը, միջազգային ասպարեզում շուտափույթ կերպով սատարեն այն ջանքերին, որոնք ուղղված են կրակն անհապաղ դադարեցնելուն, հակամարտող կողմերի նախքան հակամարտության սրացումը զբաղեցրած դիրքերը վերադառնալուն և բանակցությունների սեղանի շուրջ տեղափոխվելուն։ Քանզի միջազգային հանրության գնահատականի բացակայությունը սպառնալիք է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հին, քրիստոնեական, հայ բնակչության համար և կարող է բերել համամարդկային աղետի։