Միջազգային գիտաժողով
„Międzynarodowa konferencja naukowa”.
Նոյեմբերի 4–5-ին Կրակովում տեղի ունեցավ «Աղբյուրներ – Ներշնչումներ – Վերլուծություններ. Լեհահայոց պատմության աղբյուրների ուսումնասիրվածության ներկա վիճակը և հետազոտական հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի կազմակերպիչն էր Յագելոնյան համալսարանի Պատմության ինստիտուտում գործող՝ Սադոկ Բարոնչի անվան Լեհահայոց պատմության ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնը։ Համալսարանի պատմական և ներկայացուցչական Collegium Novum շենքի հանդիսավոր դահլիճում հավաքվել էին գիտնականներ և հետազոտողներ Հայաստանից, Ավստրիայից, Բելառուսից, Ուկրաինայից, ինչպես նաև Լեհաստանի տարբեր գիտական կենտրոններից։ Մասնակիցների թվում էին Հայկական մշակութային ընկերության մի շարք անդամներ՝ պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, պրոֆեսոր Անջեյ Ա. Ժեմբան, պրոֆեսոր Ռենատա Կրուլ-Մազուրը, դոկտոր Թոմաշ Կժիժովսկին և Վիգեն Երեմյանը։ Գիտաժողովի բացման ժամանակ ելույթ ունեցավ նաև Հայկական մշակութային ընկերության փոխնախագահ, Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը։ Հայաստանից գիտաժողովին մասնակցելու էին ժամանել Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանը և նույն հաստատության գիտաշխատող Լուսինե Սարգսյանը։ Գիտաժողովի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին հոգևորական Ստեփանոս Ստեփանյան Ռոշկայի գիտական ժառանգությունը, Վիեննայում, Մինսկում, Լվովում և Չեռնովցիում պահպանվող պատմական աղբյուրները, լեհահայերի ճարտարապետական, գորգագործական և ոսկերչական ժառանգության նմուշները, ինչպես նաև նրանց անձնանունների համակարգն ու անվանակոչության ավանդույթները։ Գիտաժողովի մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրին Հայկական մշակութային ընկերության հրատարակած գրքերը։ 2027 թվականին նախատեսվում է հրատարակել «Lehahayer» («Լեհահայեր») գիտական հանդեսի հատուկ համարը, որում կընդգրկվեն գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումները։
KONFERENCJA NA UNIWERSYTECIE JAGIELLOŃSKIM W Krakowie, w dniach 4 i 5 listopada 2026 roku, odbyła się międzynarodowa konferencja naukowa pt. „Źródła – Inspiracje – Analizy. Stan rozpoznania źródeł do dziejów Ormian polskich i perspektywy badawcze”. Jej organizatorem była Pracownia Dziejów Ormian Polskich im. Sadoka Barącza, która działa w Instytucie Historii Uniwersytetu Jagiellońskiego. W reprezentacyjnej sali Collegium Novum zebrali się uczestnicy z Armenii, Austrii, Białorusi, Ukrainy i oczywiście z różnych ośrodków naukowych w Polsce. Wśród uczestników było kilkoro członków Ormiańskiego Towarzystwa Kulturalnego: prof. Krzysztof Stopka, prof. Andrzej A. Zięba, prof. Renata Król-Mazur, dr Tomasz Krzyżowski, p. Vigen Yeremyan, a wśród osób przemawiających na otwarciu konferencji p. Hraczja Bojadżjan, wiceprzewodniczący OTK. Z Armenii przyjechał dr Vahe Torosyan, wicedyrektor Matenadaranu, i dr Lusine Sargsyan, pracownik naukowy tejże instytucji. Analizowano dorobek księdza Stepanosa Stepaniana Roszki, źródła zgromadzone w Wiedniu, Mińsku, Lwowie i Czerniowcach, zabytki architektury, tkactwa i złotnictwa Ormian polskich, ich imionnictwo. Wielka popularnością wśród uczestników cieszyły się wydawnictwa książkowe OTK. W przyszłym roku ukaże się numer specjalny czasopisma „Lehahayer”, zawierający referaty wygłoszone na konferencji.



