
![]()
![]()
Հոկտեմբերի 8-ին, Հայկական մշակույթի 5-րդ փառատոնի շրջանակում, Լեհաստանի Սեյմում հանդիսավորությամբ բացվեց «Հայերը լեհական պառլամենտարիզմի պատմության մեջ» ցուցահանդեսը։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեց նաև «Հայ մշակութային ընկերության» պատվիրակությունը՝ նախագահ Կրիստինա Երեմյանի գլխավորությամբ։
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Լեհաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս, Լեհաստանի կառավարության ազգային և էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Հրաչյա Բոյաջյանը, իսկ ներկայացված տեղեկատվական պաստառների հեղինակն է հայագետ-պատմաբան, Յագելոնյան համալսարանի դոկտոր, «Հայ մշակութային ընկերության» վարչության անդամ Անջեյ Զեմբան։
Արարողությանը ներկա էին Սեյմի փոխխոսնակ Մոնիկա Վելիխովսկան և Սեյմի գրասենյակի ղեկավարի տեղակալ Եժի Վոժնյակը։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ Սեյմի նախագահ Վլոձիմեժ Չարզաստիի պատվավոր հովանու ներքո։
Ցուցահանդեսը ներկայացնում է հայ-լեհական մոտ 660 տարվա համատեղ պատմությունը՝ ցուցադրելով հայերի ներդրումը լեհական պառլամենտարիզմի զարգացման, հասարակական կյանքի և Լեհաստանի Հանրապետության կառուցման գործում։
Wystawa przedstawia blisko 660 lat wspólnej historii Ormian i Polaków, ukazując wkład Ormian w rozwój polskiego parlamentaryzmu, życie społeczne oraz budowanie Rzeczypospolitej.



