Ռադիո Կրակովի անդրադարձը Վարդավառի տոնին

Այս տարվա հուլիսի 2-ին Լեհաստանում առաջին անգամ հին ու նոր էմիգրացիայի հայերը միասին հավաքվել էին Դոլինա Բենդկովսկայում՝ նշելու Վարդավառի տոնը՝ իսկական ջրուկիով, հայկական գինիով ու ավանդական խորովածով։

Հյուրերի թվում էր նաև Ռադիո Կրակովի լրագրողուհի Աննա Լոսը, ում պատրաստած անչափ հետաքրքիր ռեպորտաժը կարող եք լսել անցնելով հետևյալ հղումով՝

Wardawar, czyli Ormianie świętują
www.radiokrakow.pl/audycje/na-wschod-od-zachodu/wardawar-czyli-ormianie-swietuja-47250

Հռոմի Պապը Հայաստանում է

Հարգելիներ,

սթ հունիսի 26-ին լեհական TVP հեռուստաընկերության «Երկնքի և երկրի միջև» ծրագրում հանդես են եկել մեր ընկերության երկու անդամները՝ դ-ր Յակուբ Օշիեցկին և դ-ր Հայկ Հովհաննիսյանը։ Այդ ծրագրին մասնակցում էր նաև Մաչեյ Բոհոսևիչը, ով «Հայկական հիմնադրամ» անվանումով կազմակերպությունը սխալմամբ ներկայացրեց որպես լեհահայերի մշակույթի և ժառանգության խնամակալ և պահապան։ Պարոն Բոհոսևիչի կողմից ներկայացված նմուշները լեհահայոց ժառանգության թվին չեն պատկանում։ Լեհահայերի թողած ժառանգության իսկական նմուշները պահպանվում են և հարկ եղած դեպքում հետազոտողներին են ներկայացվում «Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամ» անվանումով կազմակերպության կողմից (http://dziedzictwo.ormianie.pl

Վերոհիշյալ ծրագիրը կարող եք դիտել TVP հեռուստաընկերության կայքում՝

http://vod.tvp.pl/25725017/26062016

Վարդավառ – ֆոտոռեպորտաժ

Հայ մշակութային ընկերության հովանավորությամբ 2016 թվականի հուլիսի 2-ին հարյուրից ավելի լեհահայեր նշեցին Վարդավառի տոնը։ Հյուրեր կային  ամբողջ Լեհաստանի տարածքից։ Միջոցառումն անչափ հետաքրիր էր, իսկ ուտեստները՝ շատ համեղ։ Ինչպես վայել է իսկական հայկական հավաքույթին՝ հնչեցին կենացներ, եղան անակնկալներ՝ դուդուկ, երգ ու պար։ Հավաքվածները սրտանց շնորհակալություն հայտնեցին Հայկ Հովհաննիսյանին հաջողված միջոցառում կազմակերպելու համար, իսկ Հայ մշակութային ընկերության ղեկավարները հայտարարեցին, որ Վարդավառի տոնը Կրակովում նշվելու է ամեն տարի։

 

Կրակովյան Վարդավառի մասին հիանալի ֆոտոռեպորտաժ է տեղադրված Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի կայքում՝

http://dziedzictwo.ormianie.pl/Wardawar_w_Dolinie_Bedkowskiej_pod_Krakowem