ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ ԿՐԱԿՈՎՈՒՄ

Հայ մշակութային ընկերությունը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու «Հայկական Վարդավառի Տոնին»։
Մինչքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապվել է հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Այժմ Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը նշվում է Զատիկից 14 շաբաթ անց և հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը։ Իսկ ջուր ցողելու գեղեցիկ սովորությունը պահպանվել է մինչ օրս։

Այս տարի Վարդավառի տոնը կնշենք հուլիսի 2-ին, Կրակովից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող «Բրանդիսուվկա» հյուրատանը (Դոլինա Բենդկովսկա)։

Հասցեն՝ Pod Sokolicą 127, 32-089 Będkowice.

Տեղը շատ հարմար է թե՛ մեծերի և թե՛ երեխաների համար, հետևաբար, հրավիրում ենք բոլորին ընտանյոք հանդերձ։

Ծրագիրը.
• Ժամը՝ 11։00 – բոլորով կհավաքվենք Կրակովյան Բլոնիայում (Յորդանի այգու դիմաց),

• Ժամը՝ 11։15 – ավտոբուսը կշարժվի դեպի Դոլինա Բենդկովսկա (ավտոբուսով գալու համար պետք է նախապես գրանցվել, ցանկացողները կարող են գալ իրենց ավտոմեքենաներով),

• Ժամը՝ 12։00 – Լեհերենի դասընթացի մասնակիցների դիպլոմների հանդիսավոր հանձնում

• Ժամը՝ 12։15 – հայկական ավանդական գաթայի և սուրճի հյուրասիրություն,

• Ժամը՝ 13:30 – փոքրիկ արշավ դեպի «Չղջիկների քարանձավ»։ Ճանապարհն անցնում է գետակի կողքով, որի զուլալ ջուրը լավագույնս համապատասխանում է այս տոնի խորհուրդը կատարելուն՝ միմյանց վրա ջուր ցողելուն ;-)

• Ժամը՝ 16։00 – հայկական ավանդական խորովածի պատրաստում և հյուրասիրություն,

• խմիչք կարելի է բերել ըստ ցանկության, կամ կարելի է գնել «Բրանդիսուվկա» բարից։ Կարելի է բերել նաև տնական ավանդական ուտեստներ՝ ըստ ցանկության։

Երեկոյան՝ խարույկ։

Վերադարձը նախատեսված է ժամը 21։00-ին, սակայն, եթե ցանկացողներ կլինեն, ովքեր կուզեն մնալ և գիշերել վրաններում, ապա տեղում կարելի է դրանք վարձակալել։

Միջոցառման կազմակերպիչը և հովանավորը Հայ մշակութային ընկերությունն է։

Գրանցվելու համար գրել՝ otk@otk.org.pl էլ. փոստին։
Մանրամասների համար զանգահարել՝ 886-886-609 հեռախոսահամարով։

WARDAWAR-orm