Հայաստանին նվիրված քննարկում Կրակովի Յագելոնյան համալսարանում

2016 թվականի մարտի 19-ին Կրակովի Յագելոնյան համալսարանում Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամը, Լեհաստանի Արվեստի և գիտության ակադեմիայի Արևելաեվրոպական հանձնաժողովը և Հայ մշակութային ընկերությունը «Լեհահայեր» հանդեսի խմբագրական կազմի նախաձեռնությամբ կազմակերպել էին քննարկում «Խոսենք Հայաստանի մասին» հանդիպումների շրջանակներում: Հանդիպման հիմնական բանախոսը Վարշավայի Արևելյան հետազոտությունների կենտրոնի (OSW) Թուրքիայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փորձագետ Մաչեյ Ֆալկովսկին էր, որը ներկայացրեց զեկույց` «Զարգացման աջակցություն Հայաստանին. խնդիրներ և մարտահրավերներ» թեմայով։ Իր ելույթում նա ներկայացրեց իր դիտարկումները Հայաստանի ներքին կյանքի զարգացումների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինպես նաև անդրադարձ կատարեց հայ-լեհական հարաբերություններին, Լեհաստանի կողմից Հայաստանում վերջին տարիներին իրականացված օգնության ծրագրերին: Միջոցառմանը մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդգար Ղազարյանը:

Կրակովի Հայ Համայնքը հարգանքի տուրք կմատուցի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

Կրակովի և հարակից բնակավայրերի հայերը սույն թվականի ապրիլի 24-ին կհավաքվեն Կրակովի հայկական խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ Սբ. Միկոլայ եկեղեցում հիշատակի սուրբ պատարագ կմատուցի հարավային Լեհաստանի լեհահայերի ժողովրդապետ քահ. Թադևոս Իսակովիչ-Զալեսկին։ Արարողություններին ներկա կլինի Լեհաստանում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդգար Ղազարյանը։

Մանրամասների համար խնդրում ենք հետևել մեր կայքի թարմացումներին։

Արարողությունների կազմակերպիչ և հովանավոր՝

ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

***

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր