Հայ մշակութային ընկերությունը հիմնադրվել է 1990 թվականին Կրակովում և գրանցված է Լեհաստանի միասնական դատական ռեգիստրում՝ KRS: 0000125622 համարի ներքո։ Ընկերության գլխավոր նպատակներն են՝
- ծավալել մշակութային, հասարակական գործունեություն,
- վավերագրել լեհահայերի պատմությունը,
- տարածել հայ մշակույթը և զբաղվել լեհահայ համայնքին հուզող խնդիրներով։
Հայ մշակութային ընկերությունը ջանքեր է գործադրում, որպեսզի լեհահայ համայնքը հոգևոր կապ պահպանի Հայաստանի և համայն հայության հետ։
2022 թվականի հոկտեմբերի 15-ին մեր կազմակերպությունն ընտրել է նոր ղեկավար կազմ՝
Ատենապետ՝ Մալգոժատա Մալկեվիչ
Փոխատենապետ՝ Անժելա Կայումովա
Գանձապան՝ Յան Աբգարովիչ
Ատենագիր՝ Հասմիկ Վոզնիակ
***
Ստուգող հանձնաժողով՝
Կամիլ Գլէն
Յան Կիենիեվիչ
Աննա Օլշանսկա
***
ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ – ԿՐԱԿՈՎԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ