O nas
Ormiańskie Towarzystwo Kulturalne, kontynuując swoją wieloletnią działalność na rzecz zachowania i popularyzacji dziedzictwa Ormian polskich, deklaruje wolę dalszego rozwijania inicjatyw społecznych, kulturalnych, edukacyjnych i integracyjnych służących zarówno środowisku ormiańskiemu w Polsce, jak i wszystkim osobom zainteresowanym historią, kulturą oraz współczesnością Armenii i diaspory ormiańskiej.
Głównym celem działalności Towarzystwa pozostaje pielęgnowanie kultury, tradycji, języka, pamięci historycznej oraz tożsamości Ormian polskich, a także zapoznawanie społeczeństwa polskiego z wkładem Ormian w historię i kulturę Polski. OTK będzie nadal wspierać działania edukacyjne, wydawnicze, naukowe i popularyzatorskie, w tym publikacje poświęcone tematyce ormiańskiej, spotkania otwarte, wykłady, prezentacje, wystawy oraz inicjatywy upamiętniające ważne wydarzenia z historii narodu ormiańskiego.
Szczególne znaczenie Towarzystwo przywiązuje do integracji środowiska ormiańskiego w Polsce. Jednym z istotnych kierunków działalności będzie organizowanie i wspieranie spotkań Ormian podczas wydarzeń kulturalnych, świąt narodowych, religijnych i rodzinnych, rocznic historycznych, koncertów, wystaw, projekcji filmowych, wieczorów literackich oraz innych przedsięwzięć służących budowaniu więzi wewnątrz naszej społeczności. Chcemy, aby spotkania te miały charakter otwarty, międzypokoleniowy i rodzinny, łącząc Ormian mieszkających w Krakowie, Małopolsce oraz innych regionach Polski.
Towarzystwo będzie dążyć do stworzenia stałego kalendarza wydarzeń ormiańskich, obejmującego zarówno uroczystości upamiętniające najważniejsze daty historyczne, jak i spotkania o charakterze kulturalnym, edukacyjnym i towarzyskim. Celem tych działań jest nie tylko podtrzymywanie pamięci i tradycji, lecz także stworzenie przestrzeni, w której Ormianie różnych pokoleń będą mogli się poznawać, współpracować, wspierać i wspólnie uczestniczyć w życiu społecznym oraz kulturalnym.
OTK zamierza również rozwijać współpracę z innymi organizacjami ormiańskimi w Polsce, instytucjami kultury, placówkami naukowymi, samorządami, mediami oraz przedstawicielami Republiki Armenii. Współpraca ta powinna służyć realizacji wspólnych projektów kulturalnych, naukowych, edukacyjnych i integracyjnych, a także promocji pozytywnego wizerunku Armenii i Ormian w Polsce.
Ważnym zadaniem pozostaje aktywizacja młodego pokolenia. Towarzystwo będzie wspierać inicjatywy skierowane do dzieci, młodzieży i rodzin, w szczególności działania związane z nauką języka ormiańskiego, poznawaniem historii i tradycji, udziałem w wydarzeniach kulturalnych oraz budowaniem poczucia przynależności do wspólnoty ormiańskiej. Chcemy, aby młodzi Ormianie nie tylko poznawali swoje korzenie, lecz także aktywnie współtworzyli współczesne życie naszej społeczności.
OTK będzie kontynuować działania wydawnicze i informacyjne, w tym publikowanie materiałów poświęconych historii, kulturze i współczesnym problemom Ormian. Towarzystwo będzie również dążyć do rozwijania komunikacji internetowej i medialnej, tak aby informacje o inicjatywach OTK docierały do jak najszerszego grona odbiorców w Polsce i za granicą.
Towarzystwo będzie podejmować starania o pozyskiwanie środków finansowych ze źródeł publicznych, samorządowych, krajowych, europejskich oraz prywatnych, które pozwolą na stabilną realizację celów statutowych, rozwój nowych inicjatyw oraz zwiększenie skali działalności.
Ormiańskie Towarzystwo Kulturalne pozostaje organizacją otwartą na współpracę, dialog i nowe inicjatywy. Zapraszamy do aktywnego udziału wszystkich członków Towarzystwa, przedstawicieli społeczności ormiańskiej, osoby pochodzenia ormiańskiego oraz przyjaciół Armenii. Naszym wspólnym celem jest zachowanie dziedzictwa Ormian polskich, wzmacnianie więzi naszej wspólnoty oraz twórcze włączanie kultury ormiańskiej w życie społeczne i kulturalne Polski.
Zarząd Ormiańskiego Towarzystwa Kulturalnego
-
Kristina Yeremyan — Prezes Zarządu
-
Hraczja Bojadżjan — Wiceprezes Zarządu
-
Dr hab. Andrzej Aleksander Zięba — Skarbnik
-
Kamil Gleń — Sekretarz
-
Yeva Hovsepyan — Członek Zarządu
Komisja Rewizyjna
-
Vigen Yeremyan — Przewodniczący Komisji Rewizyjnej
-
Antoni Amirowicz — Członek Komisji Rewizyjnej
-
Lilit Karapetyan — Członek Komisji Rewizyjnej
- Maciej Stanisław Janik — Członek Komisji RewizyjnejRuben Shukhyan — Dyrektor ds. Komunikacji i PR
«Հայկական մշակութային ընկերության» գործունեության ծրագիր 2026–2029 թվականների համար
«Հայկական մշակութային ընկերությունը», շարունակելով իր բազմամյա գործունեությունը Լեհաստանի հայերի մշակութային ժառանգության պահպանման և տարածման ուղղությամբ, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ զարգացնելու հասարակական, մշակութային, կրթական և համախմբման նախաձեռնությունները, որոնք ուղղված են ինչպես Լեհաստանի հայ համայնքին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և հայկական սփյուռքի պատմությամբ, մշակույթով ու ժամանակակից կյանքով։
Ընկերության գործունեության հիմնական նպատակն է մնում Լեհաստանի հայերի մշակույթի, ավանդույթների, լեզվի, պատմական հիշողության և ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև լեհ հասարակությանը Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ հայերի ունեցած ավանդի ներկայացումը։ Ընկերությունը կշարունակի աջակցել կրթական, հրատարակչական, գիտական և հանրահռչակման աշխատանքներին՝ ներառյալ հայկական թեմաներով հրապարակումները, բաց հանդիպումները, դասախոսությունները, շնորհանդեսները, ցուցահանդեսները և հայ ժողովրդի պատմության կարևոր իրադարձությունների հիշատակին նվիրված նախաձեռնությունները։
Ընկերությունը առանձնահատուկ նշանակություն է տալիս Լեհաստանի հայ համայնքի համախմբմանը։ Գործունեության կարևոր ուղղություններից մեկը կլինի հայերի հանդիպումների կազմակերպումն ու աջակցությունը մշակութային միջոցառումների, ազգային, կրոնական և ընտանեկան տոների, պատմական տարեդարձերի, համերգների, ցուցահանդեսների, կինոդիտումների, գրական երեկոների և այլ նախաձեռնությունների շրջանակներում, որոնք նպաստում են մեր համայնքի ներսում կապերի ամրապնդմանը։ Մենք ցանկանում ենք, որ այդ հանդիպումները լինեն բաց, միջսերնդային և ընտանեկան բնույթի՝ միավորելով Կրակովում, Մալոպոլսկայի տարածաշրջանում և Լեհաստանի այլ շրջաններում բնակվող հայերին։
Ընկերությունը ձգտելու է ձևավորել հայկական միջոցառումների մշտական օրացույց, որը կներառի ինչպես պատմական կարևորագույն տարեթվերին նվիրված հիշատակի միջոցառումներ, այնպես էլ մշակութային, կրթական և ընկերական հանդիպումներ։ Այս գործունեության նպատակը ոչ միայն պատմական հիշողության և ավանդույթների պահպանումն է, այլև այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ տարբեր սերունդների հայերը հնարավորություն կունենան ճանաչելու միմյանց, համագործակցելու, փոխադարձ աջակցություն ցուցաբերելու և համատեղ մասնակցելու հասարակական ու մշակութային կյանքին։
Ընկերությունը նախատեսում է նաև զարգացնել համագործակցությունը Լեհաստանում գործող հայկական այլ կազմակերպությունների, մշակութային հաստատությունների, գիտական և կրթական կենտրոնների, տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հետ։ Այս համագործակցությունը պետք է նպաստի համատեղ մշակութային, գիտական, կրթական և համայնքային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Լեհաստանում Հայաստանի և հայ ժողովրդի դրական կերպարի ու հեղինակության ամրապնդմանը։
Կարևորագույն խնդիրներից է երիտասարդ սերնդի ակտիվ ներգրավումը համայնքային կյանքում։ Ընկերությունը կաջակցի երեխաների, երիտասարդների և ընտանիքների համար նախատեսված նախաձեռնություններին՝ հատկապես հայոց լեզվի ուսուցման, պատմության և ավանդույթների ճանաչման, մշակութային միջոցառումներին մասնակցության և հայկական համայնքին պատկանելության զգացման ամրապնդման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք, որ երիտասարդ հայերը ոչ միայն ճանաչեն իրենց արմատները, այլև ակտիվորեն մասնակցեն մեր համայնքի ժամանակակից կյանքի ձևավորմանն ու զարգացմանը։
Ընկերությունը կշարունակի հրատարակչական և տեղեկատվական գործունեությունը՝ հրապարակելով նյութեր հայերի պատմության, մշակույթի և ժամանակակից խնդիրների վերաբերյալ։ Միաժամանակ, Ընկերությունը ձգտելու է զարգացնել իր ներկայությունը համացանցում և լրատվական դաշտում, որպեսզի իր նախաձեռնությունների մասին տեղեկությունները հասանելի լինեն հնարավորինս լայն լսարանի՝ ինչպես Լեհաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Ընկերությունը ջանքեր կգործադրի պետական, տեղական ինքնակառավարման, ազգային, եվրոպական և մասնավոր աղբյուրներից ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան ապահովելու կանոնադրական նպատակների կայուն իրականացումը, նոր նախաձեռնությունների զարգացումը և գործունեության շրջանակների ընդլայնումը։
«Հայկական մշակութային ընկերությունը» շարունակում է մնալ համագործակցության, երկխոսության և նոր նախաձեռնությունների համար բաց կազմակերպություն։ Մենք ակտիվ մասնակցության ենք հրավիրում Ընկերության բոլոր անդամներին, հայկական համայնքի ներկայացուցիչներին, հայկական ծագում ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներին։
Մեր ընդհանուր նպատակն է պահպանել Լեհաստանի հայերի պատմամշակութային ժառանգությունը, ամրապնդել մեր համայնքի միասնականությունն ու փոխադարձ կապերը և նպաստել հայկական մշակույթի ստեղծագործ ու գործուն ներգրավմանը Լեհաստանի հասարակական և մշակութային կյանքում։
Լեհահայ մշակութային ընկերության վարչություն
-
Քրիստինա Երեմյան — Վարչության նախագահ
-
Հրաչյա Բոյաջյան — Վարչության փոխնախագահ
-
Դոկտոր հաբիլիտացված Անջեյ Ալեքսանդր Զեմբա — Գանձապահ
-
Կամիլ Գլեն — Քարտուղար
-
Եվա Հովսեփյան — Վարչության անդամ
Վերստուգիչ հանձնաժողով
-
Վիգեն Երեմյան — Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ
-
Անտոնի Ամիրովիչ — Վերստուգիչ հանձնաժողովի անդամ
-
Լիլիթ Կարապետյան — Վերստուգիչ հանձնաժողովի անդամ
-
Մաչեյ Ստանիսլավ Յանիկ — Վերստուգիչ հանձնաժողովի անդամ
Ռուբեն Շուխյան — Հաղորդակցության և հանրային կապերի գծով տնօր
