Հայկական մշակույթի փառատոն
„Festiwal Kultury Ormiańskiej”.
Սեպտեմբերի 3-ին Կատովիցեի Սիլեզիայի ֆիլհարմոնիայում՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի և Սիլեզիայի ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ մեկնարկեց Հայկական մշակույթի 5-րդ փառատոնը։ Համերգին հրավիրված էին և ներկա գտնվեցին նաև «Հայ մշակութային ընկերության» ներկայացուցիչները։ Հոբելյանական այս խոշոր մշակութային իրադարձությունն արդեն հինգերորդ անգամ անցկացվում է Լեհաստանի կառավարության և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների հանձնաժողովի հետ համատեղ՝ հանձնաժողովի անդամ, Լեհաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս, «Հայ մշակութային ընկերության» փոխնախագահ Հրաչյա Բոյաջյանի նախաձեռնությամբ և անմիջական ջանքերով։ Տարիների ընթացքում փառատոնը դարձել է Լեհաստանում հայկական մշակույթի ներկայացման և հայ-լեհական մշակութային համագործակցության կարևորագույն հարթակներից մեկը։
Փառատոնի բացման արարողությանը ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Իր ելույթում նա բարձր գնահատեց փառատոնի նշանակությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է լեհական հասարակությանը հայկական հարուստ մշակույթի, երաժշտության և ավանդույթների առավել լայն ճանաչմանը։
Միջոցառմանը մասնակցեցին Լեհաստանի խորհրդարանի անդամներ, նահանգային, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի, բիզնեսի և հասարակական ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի անդամներ տարբեր քաղաքներից։
V Festiwal Kultury Ormiańskiej został uroczyście zainaugurowany. 3 września wypełniona po brzegi sala Filharmonia Śląska stała się miejscem wyjątkowego spotkania kultur Armenii i Polski.
Hayk Melikyan – jeden z najwybitniejszych współczesnych pianistów ormiańskich, dyrygent Alexandr Iradyan oraz znakomita Orkiestra Symfoniczna Filharmonii Śląskiej stworzyli wydarzenie na światowym poziomie i zasługują na najwyższe uznanie. Koncert poprowadził Piotr Oczkowski.
W programie zabrzmiały dzieła Krzysztofa Pendereckiego, Stanisława Moniuszki i Henryka Mikołaja Góreckiego. Kulminacją wieczoru było monumentalne wykonanie Koncertu fortepianowego Des-dur op. 38 Arama Chaczaturiana.



