Հայ մշակութային ընկերության գործողությունների ծարգիրը 2015-2018 թթ
Հայ մշակութային ընկերության նորընտիր ղեկավար կազմն ընդունել է 2015-2018 թթ գործողությունների ծրագիր և 2015 թ. փետրվարի 21-ի ժողովի ընթացքում հայտարարել է,
որ կշարունակի սատարել շաբաթօրյա Հայկական դպրոցին և «Բանալի» մանկական թատերական խմբին, կազմակերպել տարաբնույթ հանդիպումներ՝ կապված հայ մշակույթի և նրանով հետաքրքրվողների հետ, ինչպես նաև կշարունակի թողարկել ՀՄԸ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ։
Միաժամանակ, նոր ղեկավար կազմը որոշել է սատարել ՀՄԸ բոլոր անդամների արժանի նախաձեռնությունները և աջակցել եղբայրական կազմակերպություններին։ Մեր գործունեությունը ուղղված է լինելու բոլոր լեհահայերին՝ ամբողջ Լեհաստանի տարածքից և շարունակելու ենք հանդես գալ որպես համալեհական կազմակերպություն։ Հետևաբար, մեր երախտագիտությունն ենք հայտնում Վարշավայում, Շլոնսկում և Պոմոժեում բնակվող մեր բոլոր համակիրներին։ Միևնույն ժամանակ պետք է շեշտենք, որ առանձահատուկ ուշադրություն ենք դարձնելու
Կրակովի հայ համայնքին և Վելիչկայի, Տարնովի, Ժեշովի, Զակոպանեի, Նովի Սոնչի, Փշեմիշլի
ու հարակից այլ բնակավայրերի հայերի ակտիվացմանը։
© ℗
Վերոհիշյալ նյութի բոլոր հեղինակային իրավունքները պահպանված են։ Ցանկացած հատվածի հետագա տարածման համար անհրաժեշտ է ունենալ Հայ մշակութային ընկերության թույլտվությունը։