Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամը, Լեհաստանի Արվեստի և գիտության ակադեմիայի Արևելաեվրոպական հանձնաժողովը և Հայ մշակութային ընկերությունը «Լեհահայեր» պարբերականի խմբագրական կազմի նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպում և անցկացնում են «Խոսենք Հայաստանի մասին» հանդիպումների շարքը։ Մինչ այժմ անցկացվել են 8 հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել Յագելլոնյան համալասարանի Կոլլեգիում Մայուս շենքի պատմական գրադարանում։