Լեհերենի դասեր

Լեհերենի դասեր հայերի համար
Կրակովի Հայ մշակութային ընկերությունը բոլորին հրավիրում է մասնակցելու լեհերենի հանրամատչելի դասընթացներին։ Խմբակային դասընթացները նախատեսված են Կրակովում և շրջակա բնակավայրերում ապրող հայերի համար։ Այս դասընթացը լեհերեն սովորելու բացառիկ հնարավորություն է, քանի որ դասերն անցկացվում են հայոց լեզվով։ Պարապմունքները բոլոր մասնակիցների համար անվճար են, անցկացվում են ամեն շաբաթ օր, ժամը՝ 11։00-ին, Յագելլոնյան համալսարանի Collegium Maius շենքում։
Մանրամասների և գրանցվելու համար դիմել դոկտ. Հ. Հովհաննիսյանին,
հեռ.՝ 886-886-609, էլ. փոստ՝ kancelaria@tlumacz-ormianski.pl