Լեզուների ուսուցում

Հայ մշակութային ընկերությունը 2015-2016 ուսումնական տարում բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու հետևյալ անվճար պարապմունքներին.

  1. Չերեմոշյան Կուտիի հայկական բարբառը
    Դասընթացը նվիրված է արևմտահայերենի պատմական բարբառներից մեկին, որով մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը խոսում էին Չերեմոշյան Կուտիի հայերը։ Չափազանց հետաքրքիր թեմա, որի շուրջ դասախոսություններ է կարդում և գործնական աշխատանքներ է անցկացնում հայտնի հայագետ դոկտ. պրոֆեսոր Անդժեյ Պիսովիչը։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել պրոֆ. Պիսովիչի հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ andrzej.pisowicz@uj.edu.pl
  2. Հայերենի դասընթաց սկսնակների համար
    Դասընթացը նախատեսված է լեհերի համար, ովքեր ցանկանում են հայերեն սովորել։ Պարապմունքներն անցկացնում է լեհերենի և հայերենի հավաստագրված թարգմանիչ դոկտ. Հայկ Հովհաննիսյանը։
    Մանրամասների համար զանգահարել՝ (+48) 886 886 609Էլ. փոստ՝ kancelaria@tlumacz-ormianski.pl
  3. Լեհերենի դասեր հայերի համար
    Լեհերենի հանրամատչելի դասընթացը նախատեսված է Կրակովում և շրջակա բնակավայրերում ապրող հայերի համար։ Խմբակային պարապմունքները բոլոր մասնակիցների համար անվճար են, անցկացվում են Յագելլոնյան համալսարանի Collegium Maius շենքում ամեն շաբաթ օր, ժամը՝ 11։00-ին։
    Մանրամասների և գրանցվելու համար դիմել դոկտ. Հ. Հովհաննիսյանին,
    հեռ.՝ 886-886-609, էլ. փոստ՝ kancelaria@tlumacz-ormianski.pl