Երկրորդ Հայկական Վարդավառը Լեհաստանում՝ Բենդկովսկու Հովտում

WardawarՀայ մշակութային ընկերությունը հրավիրում է համատեղ նշելու Վարդավառի տոնը, որն այս տարի հուլիսի 23-ին է (կիրակի)։ Մասնակցության համար խնդրում ենք ուղարկել Ձեր անուն ազգանունը և մասնակիցների թիվը մեր էլ. փոստին՝
otk@otk.org.pl

Անցյալ տարվա նման տոնը կնշենք Բենդկովսկու հովտում՝ «Բրանդիսուվկա» հանգստավայրում, հասցեն՝ 32-089 Բենդկովիցե, փող. Պոդ Սոկոլիցոմ 127։ Ճանապարհի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կան հետևյալ կայքում՝ http://dolinabedkowska.pl/kontakt/

Կարելի է նաև տեղ ամրագրել միկրոավտոբուսում, որը ժամը 11։15-ին բոլոր մասնակիցներին Յորդանի այգու մոտից (Կրակովյան Բլոնիայի կողմից) կտանի Բրանդիսուվկա և երեկոյան հետ կբերի Կրակով։ Միկրոավտոբուսի տոմսի արժեքը 10 զլոտի է, տոմսերի ամրագրումը միմիայն էլ. փոստի միջոցով։

Միջոցառումը կսկսվի ժամը 12։00-ին։ Մասնակիցների տրամադրության տակ են 2 մեծ տաղավարներ, որոնց կողքով հոսում է փոքրիկ, բայց վճիտ գետակ, որի ջուրը լավագույնս համապատասխանում է այս տոնի խորհուրդը կատարելուն՝ միմյանց վրա ջուր ցողելուն։ Ճաշին նախատեսված է հայկական ավանդական խորոված, ամառային խորոված, լավաշ, գաթա և այլ խորտիկներ։ Հյուրասիրության հովանավորը Հայ մշակութային ընկերությունն է, խորովածը կպատրաստվի տեղում Կրակովի Հայկական ռեստորանի կողմից։ Խմիչք կարելի է բերել՝ ով ինչ կցանկանա։ Կարելի է նաև տեղում գնել՝ «Բրանդիսուվկա» բարից։ Ցանկություն դեպքում կարելի է բերել սեփական պատրաստած ուտեստները/աղցանները՝ հայկական կամ լեհական։

Կազմակերպիչները հրավիրում են մասնակցելու հայկական «քոչարի» և «յարխուշտա» ազգային պարերի փորձերին-դասերին, ինչը սիրով կանցկացնի Հռիփսիմե Մամիկոնյանը։ Բացի դրանից կկազմակերպվեն ավանդական «աղջիկ փախցնոցի» և «գործնագործ» խաղերը, որոնց կարող են մասնակցել թե՛ փոքրերը թե՛ մեծերը։ Երեկոյան՝ խարույկ։

ՀՄԸ ղեկավար կազմ

Մանրամասների համար զանգահարել Հայկ Հովհաննիսյանին՝ 886-886-609 հեռախոսահամարով։