Կրակովի թիվ 50 դպրոցում հայերենը դասավանդվում է որպես լիարժեք առարկա
Հայ մշակութային ընկերության անդամ դոկտոր Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և «ԼԵՀԱՀԱՅԵՐ» հասարակական կազմակերպության աջակցությամբ սկսած 2017 թվականից Կրակովի թիվ 50 դպրոցում դասավանդվում է «Հայոց լեզու» առարկան, որից ստացած գնահատականը հաշվվում է աշակերտի ընդհանուր տարեկան գնահատականը ամփոփելիս և գրանցվում է աշակերտի ավարտական վկայականում։
Դասերն անցկացվում են շաբաթական երեք անգամ։
Տեղեկությունների համար դիմել Կրակովի թիվ 50 դպրոցի քարտուղարություն
կամ ուսուցչուհի Ռուզաննա Ղարդաշյանին, հեռ.՝ 791 016 215