Հայ մշակութային ընկերության հայտարարությունը կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ

Հայ մշակութային ընկերությունն իր խորը մտահոգությունն է հայտնում՝ կապված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին վերսկսված զինված գործողությունների հետ, ինչը հանդիսանում է 1994 թվականի զինադադարի կոպիտ խախտում:

Ադրբեջանի նախաձեռնած և իրականացրած ռազմական գործողությունների,
այդ թվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ դիրքերի և բնակչության հրետակոծության հետևանքով բազմաթիվ զոհեր են գրանցվել, նաև՝ երեխաներ և տարեցներ։
Նման գործողությունները միանգամայն անընդունելի են։

Ադրբեջանի ներկայիս իշխանությունների վարած հակահայ և հակաքրիստոնեական քաղաքականությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը՝ ներառյալ ազգերի ինքնորոշման սկզբունքը, և էական վտանգ է ներկայացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ գործող խաղաղության կարգավորման գործընթացի համար։

Հայ մշակութային ընկերության համոզմունքով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ՝ հարգելով միջազգային իրավունքի հիմունքները։

Կոչ ենք անում Լեհաստանի Հանրապետության իշխանություններին, որպեսզի,
հաշվի առնելով լեհական պատմական փորձը, միջազգային ասպարեզում շուտափույթ կերպով սատարեն այն ջանքերին, որոնք ուղղված են կրակն անհապաղ դադարեցնելուն, հակամարտող կողմերի նախքան հակամարտության սրացումը զբաղեցրած դիրքերը վերադառնալուն և բանակցությունների սեղանի շուրջ տեղափոխվելուն։ Քանզի միջազգային հանրության գնահատականի բացակայությունը սպառնալիք է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հին, քրիստոնեական, հայ բնակչության համար և կարող է բերել համամարդկային աղետի։